Բրեյք դանս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրեյք դանս | |
---|---|
Բրեյք դանս, բառացիորեն թարգմանած «կոտրատվող պար»։ Ծնունդ է առել ԱՄՆ-ում 1970-ականներին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է, որպես Հիփ-Հոփ մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը, նաև ունի իր վատ համբավը՝ հանցագործական մեծ միավորումներով և փողոցային վտանգավոր կյանքով հանդերձ։ Այնտեղ է սկիզբ առել նաև Գրաֆֆիտին։ Բրեյք Դանսի առաջին ծիլերը դուրս են եկել ֆանք ոճի արքա Ջեյմս Բրաունի օգնությամբ, որի համերգների ընթացքում ելույթ էին ունենում առաջին բրեյք պարողները, այդ առաջին պարային խմբերից մեկը՝ «Electric Boogaloos» - Էլեքտրիկ Բուգալոս խումբն էր։ Սկզբնական ժամանակաշրջանում կար միայն մեկ ոճ՝ «Electric Boogie» - էլեքտրիկ բուգի, որով էլ հենց պայմանավորված էր վերոհիշյալ խմբի անունը։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում գոյություն ունեն հազարից ավելի կայացած բրեյք դանս խմբեր, իսկ սիրողական կերպ՝ տաս հազարից ավելի։
Ինչպես և որտեղ է ծնվել բրեյք դանսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեյք դանսը իրենից ներկայացնում է ակրոբատիկ, բարդ պարային ոճ, որն ընդգրկել է համարյա բոլոր աշխարհին ծանոթ պարային տարրերը։ Այս պարաձևը շատ նման է իր ակրոբատիկ բարդ կառուցվածքով Բրազիլական ազգային Կապուերա պարին, որը իր հերթին հանդիսանում է նաև որպես մարտարվեստ։ Այդ նմանությունը բացատրվում է նրանով, որ իրական բրեյք դանս պարային ոճը ստեղծվել է կապուերայից։
1960-1970-ականներին, Նյու Յորքի ցածրախավ մասերում ապրող և գործող հանցագործ միությունները, որոնք ի դեպ հիմնականում սևամորթ կամ լատինա-ամերիկացիներ էին, իրենց սեփական պաշտպանության կամ հանցագործական գործունեության համար անհրաժեշտ զինամթերքի պակասի պատճառով ուսանում և յուրացնում էին մարտարվեստներ, և ամենամատչելի ձևը կապուերան էր։ Տեսնելով, որ կապուերան լի է գեղեցիկ և ակրոբատիկ շարժումներով, այն կիրառել են նաև դիսկոտեկտներում, որպես պարի միջոց։ Բրազիլացի Ջելոն Վիերան բացելով կապուերայի դպրոց Նյու Յորքում 70-ականներին դարձավ առաջին բրեյք դանս խմբերից մեկի՝ Rock Steady Crew-ի հիմնադիրը։ Հետզհետե ավելի պարային բնույթ ստանալով, այն ծնել է իր նմանակը պարային աշխարհում, որպես բրեյք դանս։ Այս պարի անվանումը հնարել է 1969 թվականին Հիփ-Հոփի պիոներ DJ Kool Herc-ը, նա դիսկոտեկներում ելույթ ունենալուց հայտարարել է ընդմիջումներ, (որոնք ի դեպ անգլերեն հնչում են որպես «break») որպեսզի պարողները մի քիչ հանգստանան և այդ ընթացքում դիտեն կապուերայանման անհատական կատարումներ, նա հայտարարում էր այդ ընդմիջումները՝ «b-boys go down» արտահայտությամբ, ինչն էլ դարձել է հետագայում բրեյք դանս պարողների անվանումը՝ b-boy։ Ստացվում էր ընդմիջման պար, այսինքն՝ break dance։ Որպես պարային ոճ այն տարբերվում էր այժմյան բրեյքից իր պարզությամբ և համեմատելիորեն հեշտ կառուցվածքով։ Բրեյքը սկսեց իր մեջ կիրառել տարբեր «ջազային» պարեր, այդպիսիք էին «Lockit!» («Poplocking») - Լոքիթը, որը ծնվել է Լոս-Անջելոսում և հետագա զարգացում ստացել «Լոս Անջելոս Լոքերս» բրեյք դանս խմբի շնորհիվ, կամ «Electric Boogaloo»- Էլեքթրիկ Բուգալո, որը սկիզբ է առել Նյու Յորքում և այլն։ Հետագա տարիների ընթացքում բրեյք դանսը բարդացավ, համալրեց նոր ու նոր էլեմենտներ, նույնիսկ ձեռք բերեց մի քանի ենթաոճ, բրեյքի զարգացումը շարունակվում է առ այսօր, օրինակ վերջին բարդագույն էլեմենտներից «Airtwist» - Էիրթվիստը, ստեղծվել է 2000 թվականին, Kujo մականունով պարողի կողմից, որը ներկայացնում է «Free Force Crew» - Ֆրի Ֆորս Քրյու պարային խումբը։ «Crew» - Քրյու՝ թիմ, խումբ. անձնակազմ. Այս բառով են հիմնականում բնորոշում բրեյք դանս կամ գրաֆֆիտի խմբերը։
Բրեյք դանսի զարգացմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հերբի Հենկոկը, Աֆրիկա Բամբատա խումբը, Քուինսի Ջոնսը, Ջեյմս Բրաունը։ Նրանք նույնիսկ ունեն երգեր նվիրված այս պարաձևին՝ Ջեյմս Բրաունի "Get on The Good Foot", "Soul Power", Աֆրիկա Բամբատայի "Planet Rock" ալբոմը, Հերբի Հենկոկի "Rock It!" ալբոմը. Հենց այս ստեղծագործություններն էլ դարձել են առաջին բրեյք դանս պարողներին ոգևորող ռիթմերն ու պրոպագանդները։ 1980-ականներին ԱՄՆ-ում ստեղծվեց առաջին "Հիփ-Հոփ" ասոցիացիան, որն աջակցում էր բրեյք դանսի, գրաֆֆիտիի և դիջեյինգի զարգացմանը, ասոցիացիան կոչվում էր "Zulu Nation" - Զուլու Նեյշիոն։ Հենց այդ ասոցիացիան առաջինը կազմակերպեց բրեյք դանս մրցույթները, որոնք կոչվում են "Battle" - Բեթլ՝ մենամարտ։ Առաջին բեթլի չեմպիոններն էին՝ "Zulu Kings", "Rocksteady Crew", որոնց հետագա գործունեությունը ծնեց առաջին ֆիլմերը բրեյք դանսի մասին՝ "Break It!", "Beatstreet", "Wild Style"։ Բրեյք դանս պարողներին կարճ անվանում են b-boy - բի-բոյ-ներ, այսինքն՝ բրեյք-տղաներ, ինչու տղաներ, քանի որ հիմնականում այս պարով զբաղվում են արական սեռի ներկայացուցիչները, դա կապված է այս պարի ֆիզիկական բարդությունից, իսկ աղջիկները մուտք են գործել այս պարաոճ ոչ այնքան վաղուց, ավելի կոնկրետ 90-ականներին, չնայած, որ "բի-բոյ" անվանումը արդեն արմատացել էր այս ասպարեզի ներկայացուցիչների մեջ, աղջիկներին չնեղացրեցին և նրանց անվանում են բի-գըրլ, կամ ֆլայ-գըրլ, այսինքն՝ թռչող-աղջիկ։ 1980-ականներին բրեյք դանսը մեծ աջակցություն ստացավ պոպ-երաժշտության մեջ կիրառվելով, օրինակ Մայքլ Ջեքսոնի կողմից, որն իր տեսահոլովակներում և համերգներին օգտագործում էր բրեյք դանս պարեր։ Մայքլ Ջեքսոնը օգտագործում էր "վերին" բրեյքի էլեմենտներ ինչպիսիք են՝ "Քինգտատ", "Մունուոք" և հիմնականում "Լոքիթ" իր "հանրահայտ" շարժման մեջ, երբ մի ձեռքը պարզած էր վերև իսկ մյուսը...։) Բրեյք դանսի առաջին կողմնակիցներից էին նաև՝ MC Hammer, Ice T, Kool Moe D, Run DMC խմբերն ու կատարողները։
Բեթլներ (Battles)
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեթլ (Battle) - անգլերեն՝ մենամարտ, պայքար։ Այսպես են բնորոշվում բրեյք դանս մրցույթները։ Բեթլները հիմնականում տեղի են ունենում 2 բրեյք դանս խմբերի մեջ, նրանք այդ կերպ, մրցում են պարային վարպետության և խմբային ուժի մեջ։ Կան նաև երկու անհատ բի-բոյների մենամարտեր, որոնց անվանում են "Jam"-Ջեմ, քանի որ, այս մենամարտում բի-բոյները կատարում են ինչ կարող են, խառնելով ոճերն ու բրեյք էլեմենտները, ապա անվանումը բնորոշում է գործունեության "խառը" լինելը։ Ամեն տարի տեղի է ունենում միջազգային ամենահանրահայտ և ամենամասնագիտացված բրեյք դանս պայքարը, որը կոչվում է "Battle of the Year"(BOTY)-Տարվա պայքարը։ BOTY-ին մասնակցում են վիրտուոզ բրեյք դանս խմբերը և անհատ բի-բոյները, այս փառատոնը սկիզբ է առել Գերմանիայում, իսկ հիմա ամեն տարի տեղի է ունենում տարբեր երկրներում, ինչպես Օլիմպիական խաղերը միայն "Հիփ-Հոփ"-ի հյութի մեջ։
Բրեյք դանսի ենթաոճերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեյք դանսը բաժանվում է 2 մոտեցման՝ ներքին և վերին։ Վերին բրեյք դանսն ավելի նման է պարի դասական մոտեցմանը, պարզ ասած՝ պարողը կանգնած է և կատարում է պարային շարժումներ։ Վերին բրեյք դանսը պարունակում է ճկուն, ալիքաձև, կտրուկ, ռոբոտային նաև մեկ-մեկ դասական ոճին հենվող շարժումներ։
Ներքին բրեյք դանսը հայտնի է իր բարդ ակրոբատիկ շարժումներով, որոնք հաճախ կատարվում են ոչ միայն ոտքերի վրա, այլ ձեռքերի, արմունկների, ծնկների, մեջքի և նույնիսկ գլխի վրա։ Ստորև մանրամասն կբացատրվի այս 2 մոտեցումների բոլոր ճյուղերը։
Վերին բրեյքդանս (Top Dance)
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեքթրիկ Բուգի (Electric Boogie)
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեքթրիկ Բուգին բրեյք դանսի առաջին ճյուղերից մեկն է, կարելի է ասել, որ այս ոճն է դարձրել բրեյք դանսը մեծ ժողովրդականություն վայելող։ Այս ոճը պարունակում է տարբեր տարրեր և պարային բանաձևեր, որոնք հենված են պարողի ճկունության և դերասանական տաղանդի վրա։ Այս պարը պարունակում է ալիքաձև շարժումներ, կտրուկ շարժումներ։ Էլեքթրիկ Բուգի պարողը ասես զերծ լինի ոսկորներից, քանի որ, բավականին բարդ ճկուն շարժումները, դարձնում են մարմինը ասես էլաստիկ, առանց կոշտ հիմքերի։ Բոլոր "իրենց հարգող" բրեյք դանս խմբերն ունեն իրենց առնվազն մեկ, հատուկ "էլեքտրկ բուգի" պարող բի-բոյ։
Էլեքտրիկ բուգին պարունակում է հետևյալ բանաձևերը՝
- Ռոբոտ - Ծանր "երկաթյա պարունակությամբ" շարժումներ, որոնք կատարվում են դանդաղ մարմնի առանձին մասերում, ասես կապված չեն իրար հետ, օրինակ՝ գլուխը թեքվում է աջ, իսկ մարմինը և օդի մեջ պահած ձեռքերը մնում են կատարյալ անշարժ, հետո ձեռքերն են շարժվում տվյալ ուղղությամբ, իսկ մնացածը անշարժ և այլն։ Այս շարժումներն արվում են դանդաղ, ասես կատարվում են ոչ թե օրգանական մարմնի կողմից, այլ մեխանիկական։
- Փոփինգ - Տեսել եք արդյոք, թե ինչպես է պատրաստվում ադիբուդին (pop-corn), հենց այդպես էլ պարում են Փոփինգը։ Այս պարը աշխույժ, ռիթմիկ պար է, որը բաղկացած է հավասար ընմիջումներով կտրուկ շարժումներից, ասես պարողը մեծ օրգանական սիրտ լինի, որը կոնկրետ ժամանակ առ ժամանակ կտրուկ փոխում է մարմնի ինչ-որ մասի դիրքը։
- Քինգտատ - Կամ "Արքաների պար", տեսել եք արդյոք Եգիպտական հուշարձանների որմնանկարները, որտեղ մարդիկ նկարված են յուրօրինակ տեսքով, ասես 2D, կողքից. հենց այդպես էլ պարում են Քինգտատը, ասես պարողը զուրկ է՝ մարդուն և ցանկացած ուրիշ գոյություն ունեցող օբյեկտին կամ սուբյեկտին բնորոշ տարածաչափական հատկանիշներից և երևում է միայն կողքից, ավելի մաթեմատիկորեն ասած՝ x, y, z առանցքներից գործում են միայն x-ն ու y-ը։
- Ստրոբ - Այս ձևը Ռոբոտ-ի ավելի արագ մոտեցումն է և պայմանավորված է ծանր շարժումների փոխարեն, ավելի արագ, բայց նունապես կտրատվող շարժումներով, օրինակ՝ վերցնենք մի նորմալ ֆիլմ, որտեղ բի-բոյը կատարում է ճկուն, սահուն, ալիքաձև շարժումներ և այդ ֆիլմի ամեն երկրորդ կադրը ջնջենք, կստացվի, սլացիկ շարժում, բայց արագ կտրատվող, ասես ստրոբոսկոպի ներքո։ Կատարեք այս շարժումը իրականում, առանց ֆիլմի էֆֆեկտների, և ձեզ մոտ կստացվի Ստրոբ։
- Բուգալո - Այս ձևը կարելի է ասել, բոլոր վերը նշված ձևերի միավորումն է, ավելացվում է միայն լայն կոնքի և ոտքերի շարժումներ, որը տալիս է պարին ջազային' թեթև տեսք։
- Գլայդ - Այսինքն սլացիկ, ճկուն շարժումներ։ Այս բանաձևը Էլեքտրիկ Բուգիի ամենատեխնիկապես դժվարն է, և պահանջում է երկար պարապմունքներ կատարյալ կիրառելու համար։ Հայտնի է Մայքլ Ջեքսոնի "Մունուոք" շարժումը, այսինքն լուսնային քայլվածք, պարողն ասես քայլում է առաջ, բայց շարժվում է հետ, այս շարժումը Գլայդի բազմաթիվ շարժումներից մեկն է։ Գլայդը կարելի է ասել պարային արվեստի սյուրռեալիզմն է, իսկ ընդհանրապես բրեյք դանսը՝ ագրեսիվ իմպրեսիոնիզմը։
Փոփ Լոքինգ կամ Լոքիտ (Poplockin, Lockit)
[խմբագրել | խմբագրել կոդը]Lock it - այսինքն "նայիր սա", ավելի ճիշտ "փակիր սա", բայց ուղղագրական խախտումով, բնականաբար սլենգի օգնությամբ։ Այս ոճը կարելի է ասել Ամերկյան հայրենասիրական ուղղվածություն ունի։ 19-րդ դարում, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկյան կառավարության կողմից թողարկված "Քեռի Սեմի" կերպարի հանրահայտ փոստեռի վրա նկարված է ամերիկյան դրոշի գույներով ցիլինդր գլխարկով "Քեռի Սեմը", որը մատնացույց անելով նայողին ասում է "Դու ինձ պետք ես, Ամերիկյան բանակում", շատ նման է Սովետական Միության հանրահայտ "А ты записался добровольцем?" փոստեռին։ Ինչևէ այս պարը բնորոշվում է մատնացույց անելով տարբեր կողմեր, ասես պարողն ասում է "...և դու, և դու, և նա...", պարը ռիթմիկ է, և մեծ համբավ ուներ Վյետնամի պատերազմի ժամանակ, ամերիկյան զինվորների մոտ։
Ներքին բրեյքդանս (Styles)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բրեյք դանսի ոճը մեծ ֆիզիկական և ակրոբատիկ իմացության պահանջներ ունի, այն ֆիզիկապես դժվար է կատարվում և այդ պատճառով պահանջում է տարիների փորձ կատարյալ իմացության համար։ Ներքին բրեյք դանսը պարունակում է՝ մարտարվեստների, ակրոբատիկայի, բարդ ազգային պարերի տարրեր։ Հիմնականում բրեյք դանսը հանրահայտ է իր "ներքին" ոճի շնորհիվ, այն երիտասարդության մեջ զարգացնում է ոգու կայունությունը, ֆիզիկական տվյալները և համապատասխանում է երիտասարդական հետաքրքրություներին, զերծ պահելով նրանց անբարենպաստ ազդեցություններից, ինչպիսիք են՝ թմրանյութերը, ծխախոտը և այլն։
Ֆութվորք (Footwork)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսինքն ոտքերի աշխատանք։ Ֆութվորք պարում են սկզբում, ասես տաքացնելով մկանները հետագա, բարդ շարժումների համար, առանց պարը կանգնեցնելու։ Պարը լինում է կանգնած վիճակում, հիմնականում ոտքերի արագ շարժումներով, այլ ձև անվանում են՝ "Ջանգլ", նաև ձեռքերով հենվելով գետնին, ոտքերի արագ շարժումներով մարմնի շուրջ, ասես պարողը "վազում է" տարբեր ուղղություններով միարժամանակ, այն էլ ձեռքերը գետնին հենած։
Փաուր Մուվզ (Power Moves)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ կերպ ասած "Ուժեղ շարժումներ", այս բրեյք դանսի բանաձևը, բավականին դժվար է կատարվում, այն հիմնականում, ակրոբատիկ շարժումների վրա է հիմնված։
Ստորև նշված են հիմնական Փաուր Մուվզ-ի էլեմենտները։ Windmill - Մեջքի վրա, ոտքերը լայն բացած պտույտ, ոտքերի իներցիայի շնորհիվ, մեկ մեջքի, մեկ կրծքվանդակի վրա, առանց ոտքերը գետնին դնելու, թեթև հպելով գլուխը, ձեռքերը գտնվում են կրծքավանդակի վրա խաչված։
Mills - Նույն Windmill վարժությունը, միայն ձեռքերը ուղիղ սփռված են գետնին։
Backdrop - Լայն բացված ոտքերով, կանգնած վիճակից պտտվող ցատք մեջքի վրա, գետնին հպվում են միայն թիակները, և մեջքի կլորությունը զսպանակում է պարողին ընկնելուց և նա նորից ցատկում է դեպի կանգնած վիճակ։
Elbow Spin - Պտույտ արմունկի վրա, գետնին հպվում է միայն արմունկը, ոտքերը պարզած են վեր։
Flare - Այս վարժությունը մեզ քաջ ծանոթ է սպորտային մարմնամարզությունից, "դալասալ" անվանումով, "այծիկի" վրա կատարվող վարժությունը, միայն առանց "այծիկի", այլ գետնի վրա։
90 - Մեկ ձեռքի վրա պտույտ, ոտքերը պարզած են դեպի վեր, պարողն ունի վերտիկալ դիրք։
99 - Նույն 90 էլեմենտը, միայն հակառակ ձեռքի օգնությամբ ավելացնելով պտույտները։
2000 - Նույն 90 էլեմենտը միայն պտտվող ձեռքին դրվում է մյուս ձեռքը։
Bananuero - Մարմինը վերտիկալ դիրքում ցատկում է ձեռքերի վրա տեղում, ոտքերով կատարելով օդի մեջ մկրատաձև շարժումներ։
Swipes - Պարողը հենվում է ձեռքերի վրա, երբ ոտքերը օդում են, այնուհանդերձ պտտելով իրանը ցատկում է ոտքերի վրա, ապա նույնապես պտտվելով ձեռքերի վրա, վեր բարձրացնելով ոտքերը։
Turtle - Հենված է ձեռքերով գետնին, մարմինը գտնվում է հորիզոնական վիճակում օդի մեջ, ոտքերը կիսածալած և թեթև բացած։ Ձեռքերը գտնվում են փորի մոտ և պտտում են իրանը, վերևից տալով նրան ժամացույցի նման շարժում, միայն թե արագ։
Cricket - Նույն Turtle - ը միայն կատարվում է մեկ ձեռքով, ու ցատկոտելով այդ ձեռքի վրա։
Wolf - Նույն Turtle-ը միայն ոտքերը լայն բացած և ձեռքերը ձիգ պարզած, մարմինը ավելի վերև բարձրացնելով։
Muchmills - Մեզ արդեն ծանոթ Windmill վարժությունը, միայն "չափազանց" բարդեցված։ Նույն ձև պտույտը կատարվում է մեկ մեջքի թիակների, մեկ կրծքավանդակի վրա, միայն ձեռքերն արդեն ոչ թե խաչված են, այլ տակառանման բացված, ասես ինչ որ բան է գրկել, իսկ ոտքերի թաթերը խաչված։
Track - Մեկ ձեռքը հենված կոնքոսկրին ափով հպվում է գետնին, հենվում է նաև ճակատը, մյուս ձեռքը օդում է, ոտքերը լայն բացած վեր են բարձրացված և պտույտը կատարվում է ոտքերի իներցիայի և հենված ձեռքի շնորհիվ։
Headspin - Պտույտ գլխի վրա, ոտքերը բարձրացված են վեր, պտույտը տեղի է ունենում գետնին դրված ձեռքերով օգնելով և ոտքերի սպիրալաձև շարժումով։
Handglide - Նույն Track-ն է միայն առանց պտտելու, պտույտը տեղի է ունենում, նախորդ վարժության իներցիայի շնորհիվ։
Airtwist - Դեռևս ամենաբարդ վարժությունն է, որին նայելիս ասում են, որ մարդու վրա չի ազդում երկրի ձգողական ուժը։ Հպվում են գետնին միայն ձեռքերը, ոտքերը պարզած են վեր և բացված, պտույտը տեղի է ունենում այսպես՝ սկզբից դրվում է մեկ ձեռքը, հաջորդաբար մյուսը, մարմինը պտտվում է դեպի դրված ձեռքը, մարմինը այդ ժամանակ գտնվում է քիչ ծռված դեպի կրծքավանդակ, ներս. Այնուհետև առաջին դրված ձեռքը հրելով մարմինը բարձրանում է վեր, նույնապես երկրորդ ձեռքը, մարմինը պտույտ է գործում օդում, այդ ժամանակ քիչ ծռված լինելով հակառակ կողմ, մեջքի կողմ և առաջին ձեռքը պտույտի վերջում նորից հպվում է գետնին, այնուհետև մյուսը և այլն։
Ֆրիզ կամ Փաուր Թրիքս (Power Tricks)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսինքն "Ուժեղ ֆոկուսներ"։ Նաև այս ոճը անվանում են "Freeze" - Ֆրիզ, այսինքն՝ "Սառիր'", այս ձևը բնորոշվում է ինչ որ բարդ, դիրքով սառելով, օրինակ՝ մեկ ձեռքի վրա կանգնած վիճակում մի քանի վայրկյան մնալը։ Փաուր Թրիքսերը շատ բազում են և շատ ազատ իրենց կառուցման մեջ, և արագ զարգանում են ու նորանոր ձևեր ընդունում։ Փաուր Թրիքսերը կարող են մեկը մյուսի հետևից տարբեր Ֆրիզեր լինել, ինչը դարձնում է այս ոճը շատ հետաքրքիր և տեսարժան։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածը կազմվել է հայկական "M.A.D. Clan" հիփ-հոփ ասոցիացիայի օգնությամբ և "Mad Fore Crew" բրեյք դանս խմբի կողմից հատկացված տեղեկություններով և լուսանկարներով։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրեյք դանս կատեգորիայում։ |